Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին նկատողություն է հայտարարվել

Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ է կիրառել նկատողությունը «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում գնման ընթացակարգը խախտելու համար։

Մայիսի 19-ին կայացված ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել է ՊՎԾ-ի կողմից, որի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն, մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:

Աուիդիտի արդյունքում պարզվել է, որ «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու:

2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը:

ՀՌԽ-ն գտել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն որոշել է բավարարվել նկատողությամբ, քանի որ նրա մեղքը դրսևորվել է անզգուշության ձևով ու նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։