«Հանրային ձայն» կուսակցությունը պատրաստում էր մասնակցել ընտրություններին, սակայն կուսակցության բոլոր փաստաթղթերը՝ կնիքը, կանոնադրությունը գտնվում են քննչական կոմիտեում, կուսակցության գրասենյակը արդեն երեք տարի է՝ կապարակնքված է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանը։
«մենք երեք հատ գործով բողոք ենք տարել, բայց այդպես էլ ոչ փաստաթղթերը տվեցին, ոչ կնիքները տվեցին, ոչ կանոնադրությունը։ Ասեմ ավելին, նույնիսկ արտահերթ համագումար անելու համար դիմեցինք azadar.am-ին, որը նույնպես մերժեց, դրա համար տեխնիկապես անհնար եղավ, որ «Հանրային ձայնը» ընտրություններին մասնակցի»,–ասաց նա։
Հարցին՝ ում են սատարելու առաջիկա ընտրությունների ժամանակ, Արտակ գալստյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ սատարելու ենք ընդդիմադիր թեկնածուներին, մոտ օրերս կհայտարարենք»։





