Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ․ Գյումրեցիներին է բաժանվել «Համահայկական Ճակատ Շարժման» առաջնորդ Արշակ Կարապետյանի կոնկրետ առաջարկները՝ երկրին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար

Please enter a valid URL

«Համահայկական Ճակատ Շարժման» անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը աշխատանքային այցով Գյումրիում էր։ Գյումրեցինների հետ նախ քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետականությանը և աշխարհասփյուռ հայությանը ակնհայտ սպառնացող վտանգը, ապա գյումրեցիներին է բաժանվել «Համահայկական Ճակատ Շարժման» առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանի՝ «Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից վերածնվում են, իսկ նրանք ովքեր հանձնվում են, անհետանում են» բանաձևումը, դրանից բխող ելքերն ու կոնկրետ առաջարկները, որը ներկայացնում ենք ստորև․

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետականությանը և աշխարհասփյուռ հայությանը ակնհայտ վտանգ սպառնում: Գործող իշխանությունն իր ոչ կոմպետենտ գործողություններով երկիրը հասցրել է անդառնալի կետի։
Դառնությամբ պետք է արձանագրել վերջին տարիներին կրած մարդկային կորուստները պատմական տարածքների և ազգային հուշարձանների կորուստը։
Առանձին հարց է արցախցի փախստականների հարցը։

Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր հայ պետք է հստակ և գիտակցված անձնական ընտրություն կատարի ՝ անտեսի իր պատմական հայրենիքի շահերը և պատրաստվի նվաստացմանն ու հերթական վերաբնակեցմանը, կամ բոլոր ուժերը համախմբի մեր ազգային մշակույթի, քրիստոնեական հավատքի և մեր երկրի պահպանման համար, որի գոյությունն այժմ վտանգված է:

Անհրաժեշտ է կասեցնել Հայաստանի դեգրադացիոն գործընթացը, կասեցնել դիլետանտիզմը հանրապետության ղեկավարության մեջ, օբյեկտիվ Սահմանադրական գնահատական տալ երկրի իշխանությունների գործողություններին և թույլ չտալ մեր հայրենիքի շահերի դավաճանությունը։

Պատմության մեջ առաջին անգամ երկրի իշխանությունները, որոնք ուղղափառությունը ճանաչել են որպես պետական կրոն, արհամարհանքով են վերաբերվում ազգային եկեղեցուն, հակադրվում են Սուրբ գրություններին և ավանդական սկզբունքներին: Վարչապետը կորցրել է ոչ միայն ազգային արժանապատվությունը, ազգային բարոյականությունն ու ազգային հպարտությունը, այլև կորցրել է Հայաստանի ժողովրդի կողմից իրեն տրված լեգիտիմությունը: Նա ոչ միայն պետք է հեռանա, այլև պետք է զրկվի իրեն հայ անվանելու և հայ ժողովրդի անունից ցանկացած որոշում կայացնելու իրավունքից: Այս որոշումը պետք է կայացնի մեր նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալը»։

Գիտակցելով հայ ժողովրդի և ապագա սերունդների առջև անձնական պատասխանատվությունը՝ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը կոչ են անում համախմբել բոլոր հայրենանվեր ուժերին՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխան իրավունքները, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու պետականությունը, նրա պատմությունը, հավատքը և ազգային մշակույթը: Միասին մենք ի վիճակի ենք լուծել այդ բարդագույն խնդիրը։

«Համահայկական Ճակատ Շարժման» առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյան