Search
Close this search box.

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են

Please enter a valid URL

Գլխավոր դատախազությունը պարզապաբում է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ, ըստ որի՝ ««Սերժ Սարգսյանի և այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը»։

Դատախազությունից հայտնում են. «Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ:

Հետևապես, պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը…», սխալ է»։