Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում ՔՊ–ի հաղթանակի կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:

Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ, ըստ միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների, Հայաստանում ընտրական գործընթացն անցել է բաց, երկրի գործող օրենսդրությանը լիովին համապատասխան և քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ուղղված Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի իրականացմանը:

«Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Տոկաևը

Վերջում նա ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում ՔՊ–ի հաղթանակի կապակցությամբ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։