Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում 83 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ մի քանի մարզերում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«36 ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի տարածքում, 20-ը՝ Բրյանսկի մարզի տարածքում, 12-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 8-ը՝ Վորոնեժի մարզի տարածքում, 4-ը ՝ Օրյոլի մարզի տարածքում, 3-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում», — ասվում է հաղորդագրության մեջ։