Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնեել են Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ կալանքի միջնորդությունը բավարարվել է լուսադեմին, նիստը շարունակվել է ողջ գիշեր։

նշենք, որ Գագիկ Խաչատրյանը երեկ՝ սեպտեմբերի 1–ին ձերբակալվել էր։ Նրան պատգարակով էին տեղափոխել դատարան՝ կալանքի միջնորդությունը քննարկելու համար։ Ավելի ուշ կադրեր հայտնվեցին, թե ինչպես են նրան տեղափոխում դատարան։

ՔԿ–ից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․ Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։