Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանը լակոնիկ ու տողատակով խոսեց այսօրվա քաղաքական իրականության մասին. Սուրեն Սուրենյանց

Ծառուկյանի վերջին ելույթները «ներկա-նախկին» փակուղային շղթայից դուրս նոր ստատուս-քվոյի մասին է, որի հիմքում ոչ թե անցյալն է, այլ զարգացման հրամայականը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:

«Մյուռոնի օրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողություններին բազմաթիվ գործիչներ էին մասնակցում:

Քաղաքական շեշտադրումների առումով բովանդակալից էր հատկապես Գագիկ Ծառուկյանի լակոնիկ հարցազրույցը:

Խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին Ծառուկյանը կարճ պատասխանեց՝ թող գաղտնիք մնա:

Մյուռոնի օրհնության արարողությունը մեր Եկեղեցու կարևոր արարողություններից մեկն է՝ ազգային միասնության, Մաքրվելու, Բարության, Նորի բաղադիչներով:

Այս համատեքստում ընտրական մասնակցության վերաբերյալ Ծառուկյանի ցանկացած այլ պատասխան, «կոնկրետ» խոսք կորցնելու էր ներդաշնակությունն օրվա խորհրդի, համատեքստի հետ:
Սրանով հանդերձ, նախընտրական ստատուս-քվոյի չբացահայտումը Ծառուկյանի կողմից ռացիոնալ ինտրիգի, սպասման միջավայր է ծնում, որն, անշուշտ, նոր՝ ավելի որակյալ քաղաքական ստատուս-քվոյի մասին է:

Գագիկ Ծառուկյանը շատ լակոնիկ ու տողատակով խոսեց նաև այսօրվա քաղաքական իրականության մասին:

Գուցե շատերի համար պարադոքսալ հնչեց, որ, մի կողմից, Ծառուկյանը Բագրատ Սրբազանին իր ընտանիքի բարեկամ է անվանում, մյուս կողմից՝ հայտնում է, որ քաղաքական առումով չի աջակցում նրան:

Դարձյալ պարադոքսալ ոչինչ չկա, եթե ուշադրություն դարձնենք այն համատեքստին, որտեղ հնչել է Ծառուկյանի խոսքը:

Իսկ այդ համատեքստի գլխավոր ֆոնը Սրբազանի հանդիպումներն էին երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Ահա, այս ստատուս-քվոն է, որ չի արժանանում Ծառուկյանի աջակցությանը ու դարձյալ այն պատճառով, որ նրա վերջին ելույթները «ներկա- նախկին» փակուղային շղթայից դուրս նոր ստատուս-քվոյի մասին է, որի հիմքում ոչ թե անցյալն է, այլ զարգացման հրամայականը»,-գրել է նա: