Ֆուադ Ղահրամանլի․ Ադրբեջանցիները չեն ուզում վերադառնալ Ադրբեջան․ այնտեղ ապագա չկա

Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը կարծում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ու բարգավաճել Ադրբեջանի կազմում ՝ բարբարոսական մի երկրում, որտեղից զանգվածաբար փախչում են նույնիսկ ադրբեջանցիները… Ադրբեջանի ընդդիմադիր “Ժողովրդական ճակատ” կուսակցության նախկին փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին (լուսանկարում) Facebook-ի իր էջում մտորումներ է հրապարակել Ռուսաստանից ադրբեջանցիների հնարավոր արտաքսման և հայրենիք վերադառնալու ցանկություն չունենալու պատճառների մասին: Նրա խոսքերով, Ռուսաստանի իշխանությունները, սպառնալով Ադրբեջանին աշխատանքային միգրանտների արտաքսմամբ, մոռանում են, որ “բուն Ադրբեջանում ստեղծված են այնպիսի պայմաններ, որ մեր հայրենակիցները չեն էլ մտածում վերադառնալու մասին”:

“Եթե Ադրբեջանում արժանապատիվ ապրելու, աշխատելու և վաստակելու հնարավորություն լիներ, միլիոնավոր մարդիկ չէին մեկնի Ռուսաստան”, — գրում է Ղահրամանլին: Քաղաքական գործիչն ընդգծում է, որ Ռուսաստանից զանգվածային արտաքսման դեպքում շատերը կնախընտրեն տեղափոխվել երրորդ երկրներ, միայն թե չվերադառնան հայրենի Ադրբեջան: Պատճառը մեկն է. հայրենիքում աշխատատեղեր չկան, եկամուտ չկա և չկա վստահություն վաղվա օրվա նկատմամբ: “Այդ մարդիկ հսկայական աշխատանքային ռեսուրս են։ Նրանք տնտեսական արժեք են ստեղծում այնտեղ, որտեղ գտնվում են: Բայց Ադրբեջանում չկա կառավարություն, որն օգտագործի նրանց էներգիան ու հմտությունները։ Փոխարենը ՝ վախ, հայրենակցի ընկալում ՝ որպես սպառնալիք”, — ասվում է հրապարակման մեջ։

Ղահրամանլին նաև կարծում է, որ պետությունը պետք է մշակեր նախկին ԽՍՀՄ երկրներից ադրբեջանցիների կամավոր վերադարձի լայնածավալ ծրագիր, առաջին հերթին ՝ Ռուսաստանից: Բայց, ըստ նրա, դա հնարավոր չէ առանց բարեփոխումների ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, ոչ կոմպետենտության վերացման և կյանքի ու մրցակցության համար իրական պայմանների ստեղծման։ “Ինչո՞ւ նրանք, ովքեր գիտեն տեղական սովորույթներն ու լեզուն, չեն կարողանում վաստակել իրենց հայրենիքում, իսկ հազարավոր կիլոմետրեր հեռու ՝ առանց լեզվի իմացության, աշխատանք են գտնում, ստանում արժանապատիվ գումար և օգնում ընտանիքներին”, — հարցնում է քաղաքական գործիչը։ Ֆուադ Ղահրամանլին իր գրառումը եզրափակում է հետևյալ եզրակացությամբ. “Պատասխանելով այս հարցին ՝ մենք կհասկանանք, թե ինչու հենց Ադրբեջանն է համարվում Հարավային Կովկասում բարեկեցության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը, ՀՆԱ-ի աճի ամենացածր տեմպերով և ամենացածր միջին աշխատավարձով”: Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը կարծում է, որ Արցախի հայերը կարող են ապրել ու բարգավաճել Ադրբեջանի կազմում ՝ բարբարոսական մի երկրում, որտեղից զանգվածաբար փախչում են:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։