Ներկայում Ֆրանսիայի քաղաքացիներին, նրանց թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջան, եթե չկա հիմնավոր պատճառ, ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ֆրանսիայի ինչպես ռեզիդենտ, այնպես էլ տարանցիկ քաղաքացիները, նրանց թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներն Ադրբեջանում ենթարկվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների»,-նշված է հայտարարության մեջ։
Այս վտանգը վերաբերվում է հատկապես սովորական զբոսաշրջային այց կատարած կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հարգանքը երաշխավորված չէ, նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ընդգծվում է, որ Ֆրանսիայի ցանկացած ձերբակալված քաղաքացի ենթակա է.
նախնական ձերբակալության՝ մինչև դատավարությունը կամ երկրի տարածքից դուրս գալու արգելք, որը կարող է տևել մի քանի ամիս:
դատավարությունների արդյուքից բխող դաժան բանտային պատժաժամեկտներ, երբ կարող են չհարգվել պաշտպանության իրավունքները:
Բացի դրանից, առաջվա պես կտրականապես խորհուրդ չի տրվում մեկնել Հայաստանին սահմանակից շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի և հարակից տարածքներ: