Էջմիածնի քաղաքապետարանը պատերազմ է հայտարարել քաղաքի կանաչ թփուտներին։ Այս ահազանգով Armlife.am-ին են դիմել Էջմիածին քաղաքի Հայկ Դանղյան փողոցի բնակիչները։ Նրանց փոխանցմամբ առավոտյան քանդող բրիգադը մտել է փողոց ու գետնին հավասարեցրել մայթեզրերին բնակիչների կողմից տասնամյակներով խնամված վարդի թփերը, խաղողի տնկիները, որը նաև մարդկանց տները ահռելի փոշուց էր պաշտպանում․ «Չենք հասկանում, ինչու է Արգիշտի Մեխակյանը կռիվ տալիս ծառ ու ծաղկի դեմ, չէ որ կարելի էր մայթերի բարեկարգում անել՝ առանց ծառերի ու թփերի սպանդ կազմակերպելու։ Էջմիածինը ճանապարհների ու ջրահեռացման լուրջ խնդիրներ ունի և փոխարենը այդ խնդիրները լուծվեն` տասնամյակներով մեր խնամած ու ստեղծած կանաչ տարածքն են վերացնում»:













