Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հրապարակումներից մեկի մեկնաբանություններին։
Քաղաքացու դիտարկմանը, թե իր կես միլիարդանոց մեքենան վատը չէ, Փաշինյանը պատասխանել է մեքենան 250 միլիոն դրամով վաճառելու առաջարկով։
«Եթե կես միլիարդ է Դուք կարող եք 250 միլիոն դրամով գնել Կառավարությունից։ Համաձայն ե՞ք։ Կամ՝ ով կուզի»,-գրել է վարչապետը։
Նա նաև այլ մեկնաբանությունների է պատասխանել։