Ֆինանսների նախարարը՝ Աննա Հակոբյանին սպասարկող թանկարժեք մեքենայի գնի ու սպասարկման մասին

Քաղաքականություն իրականացնող մարմիններն իրենք են որոշում, թե որն է առաջնահերթությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞րն է պետբյուջեի հաշվին վարչապետի տիկին Աննա Հակոբյանին սպասարկելու համար թանկարժեք մեքենա գնելու արդյունավետությունը:

«Ես չեմ կարող ասել ծախսերի որ մակարդակն է ընդունելի, որը չէ, կամ ում ինչ մեքենա պետք է սպասարկի»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ հարցերը պետք է ուղղել Պետական պահպանության ծառայությանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։