Եթե դու կալանավորում ես աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն. Նարեկ Կարապետյան

Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի, այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ Վանաձորի համար առաջարկելով 2 մեծ ծրագիր։

«Մենք քաղաքում լուրջ ներդրումներ չենք ունեցել, այս պահի տվյալներով էլ նախադրյալներ չկան, որ լուրջ ներդրումներ կունենանք։ Մեր մարզերի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Ինչպե՞ս կարող է լուծվել աշխատատեղերի հարցը. մեր քաղաքական թիմը երկրին առաջարկելու է նոր զարգացման ուղի։ Սկսել ենք Վանաձորից։ Ներկայացնելու ենք մեր երկրի մեծ քաղաքներն ու թե ինչ զարգացման ծրագրեր ենք առաջարկելու այդ քաղաքների համար»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

«Գործարաններից ամենամեծը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան, պետության կողմից մշտապես ճնշման տակ է եղել։ Ֆաբրիկայի տնօրենը նույնպես կալանավորվել է այս պետության կողմից։ 2500 աշխատատեղ ստեղծող մարդը կալանավորվել է ինչ-որ աննշան գործով։ Սա մի օրինակ է, բայց կան հարյուրավոր նման օրինակներ, թե ինչ է տեղի ունենում և ինչպես է դա ազդում երկրի տնտեսվարողների վրա։ Եթե դու կալանավորում ես քաղաքի միակ աշխատատեղ ստեղծողին, ոչ ոք քո երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման ռեգիոն»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։