Ես մեքենա ունեմ, բայց էսօր որոշեցի տրանսպորտով երթևեկել. շնորհակալություն Տիգրան Ավինյան` Երևանի տրանսպորտն անվճար դարձնելու համար. Արսեն Օհանյան

Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ես մեքենա ունեմ, բայց էսօր որոշեցի տրանսպորտով երթևեկել: Հայկի օրոք սկսած և մեր վճարած հարկերով բարեփոխումներն իհարկե գնահատելի են, բայց տրանսպորտի սակագնի թանկացումը համարում եմ սխալ ու անարդար, քանի որ երկրի տնտեսութունն ու ժողովրդի ֆինանսական վիճակը չի լավացել: Էնպես որ, թե գնալիս, թե վերադառնալիս փորձեցի վճարել 100դրամ, բայց վարորդները խնդրեցին հետ վերցնել, ես էլ անվճար երթևեկեցի: Շնորհակալություն Տիգրան Ավինյանին ինձ պես մարդկանց համար Երևանի տրանսպորտն անվճար դարձնելու համար