Էս չnրացրած Գեբելuիկին բացատրեք, որ մենք ապահովել ենք Հայաստանի հաղթանակը մեզանից մի քանի անգամ ավելի հզոր Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Սոցապ նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը գրում է․

«Էս չորացրած Գեբելսիկին, որը ժամանակին մարդու կերպարանք ուներ ու Նիկոլի թիմի ֆոնին աչքի էր ընկնում գոնե տանելի IQ-ի մակարդակով, բայց համընդհանուր բժշկական ապահովագրության ռեֆորմը տապալելուց հետո և չարաշահման բազմաթիվ քրեական գործերի ճնշման տակ իր ինտելեկտն է´լ, բարոյականությունն է´լ համահարթեցրել է Նիկոլի մակարդակին, բացատրեք, որ երբ մենք «պետական պաշտոն ենք զբաղեցրել», մենք ապահովել ենք Հայաստանի հաղթանակը մեզանից մի քանի անգամ բոլոր տեսակների ռեսուրսներով ավելի հզոր Ադրբեջանի նկատմամբ:

Իսկ բառիս բուն իմաստով «լուզերները» էսօրվա ձեր կառավարությունն ա, որի մասին Նիկոլը, բոլորիդ տրորելով, ասել ա` «կառավարություն ես եմ» ու ճիշտ ա ասել, որը, տանուլ տալով Արցախը և Հայաստանի սուվերեն տարածքի 200 քառակուսի կիլոմետր, հիմա էլ խոստանալով 99 տարով «արտապատվիրակել» նաև «Զանգեզուրի միջանցքը», դարձել է Հայաստանի պարտության և նվաստացման հավերժական խորհրդանիշը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։