Search
Close this search box.

Երևանում տղամարդն ընկել է 5-րդ հարկից և հայտնվել խաղողի վազերի վրա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարներն ու իրավապահները, քաղաքացիներն իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով տղամարդն ընկել է 5-րդ հարկից, սակայն կա վարկած, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունն ու բնակության վայրը: