Search
Close this search box.

Երևանին ու երևանցուն պետք են նոր ընտրություններ ու նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

Սեպտեմբերի 10-ի ավագանու նիստի ժամանակ, Երևան քաղաքի ընտրություններից մեկ տարի անց քաղաքային 9%-ոց «իշխանության» ավագանու անդամ Ավինյանը հայտարարեց՝ «ավագանիները թող առաջարկեն մեխանիզմ, որով գնանք արտահերթ ընտրությունների»։
Հիմա՝ ընթացակարգը պարզ ու մատչելի օրենքով սահմանված կարգով, արդեն մեկ ամսից ավելի առաջարկված է։
Մեկ ամիս անց հոկտեմբերի հերթական նիստի ժամանակ, նույն ավագանու անդամը հայտարարեց՝ երբ լինի հանրային պահանջ նոր կգնանք արտահերթի՝ դրժելով ու չպահելով սեփական խոսքը։
Հանրային պահանջը 2023թ․ սեպտեբերի 17-ի երեկոյան ընտրության արդյունքները հրապարակման պահից արդեն հստակ էր։
Երևանցին մերժեց ՔՊ-ին։
Երևանին ու երևանցուն պետք են նոր ընտրություններ ու նոր քաղաքապետ։
Ասե՛լ եք, հերիք է անտաղանդ «կռուտիտներ» անեք։