Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագաու անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։
Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող տրանսպորտի «բարեփոխումը»տապալածների նյարդերը տեղի են տալիս։
Ոմանք նյարդերը հանգստացնող դեղամիջոց են ընտրել, քաղաքացիներին մեկ վիրավորելը, մեկ էլ հայհոյելը։
«Տղանե’ր ու աղջիկնե’ր», հանգստացեք ու թուլացեք. չենք շեղվելու, ու բացահայտումների շքերթը նոր թափ է ստանալու։
Երևանցիներն ամեն օր ու անդադար տեսնելու են՝ ոնց են մսխվում իրենց վճարած միլիարդավոր գումարները։
Երևանը ՔՊ-ից ու նրա «դաշնակցից» ազատվելուն շատ քիչ մնաց!!!

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։