«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն արձագանքել է թիվ 50 երթուղու ավտոբուսի վրա կրակելու վերաբերյալ լուրին:
«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետեւյալը`
Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։
Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից։
Այսքանը»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Երևանում կրակել են ընթացքի մեջ գտնված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որում ուղևորներ են եղել:
ՆԳՆ-ից, սակայն, ԶԼՄ-ներին հայտնել են, որ ներկա պահին ավտոբուսի վրա կրակոցի հաստատված փաստ չկա: