Խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա դատապարտեց բոլոր այն միտումները, որոնց նպատակը Արցախից տեղահանված անձանց, ընդհանրապես, հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակի մեջ պահելն է։
«Երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն, որովհետև խաղաղությունը միան պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ չկա ավելի դաժան բան, քան՝ սպասումը, բայց մենք, որպես ժողովուրդ, արդեն հարյուր քանի տարի է՝ ապրում ենք այդ սպասումով, ինչը կայսերական քաղաքականություն է, հակահայկական, ապահայկական քաղաքականություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե մարդկանց ասում են, որ «հեսա Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի ու կվերադառնան Վան, Մուշ, Կիլիկիա ու այդպես շարունակ»։
Սրանով, ըստ Փաշինյանի, թույլ չեն տալիս, որ Հայաստանը, որպես պետություն, կայանա։





