Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Հակոբյանն անձամբ շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման պատասխանատու ու Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող այդ պաշտոնում իրեն նշանակելու համար։

«Ինձ համար շատ մեծ պատիվ է, պատրաստ եմ ամբողջ ներուժով ստանձնել այս պատասխանատվությունը՝ նկատի ունենալով ներկա ժամանակին հատուկ բոլոր մարտահրավերները»,- ասաց նա։

ՊԵԿ նորանշանակ նախագահը նշեց, որ իրենց թիրախում ունենալու են ստվերի շարունակական նվազումը, կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական ու ծանրակշիռ պայքարը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։