«Դժոխք կլինի, եթե ՔՊ-ն մնա իշխանության»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աստված չանի, եթե համատարած կեղծիքներով, արտակարգ դրություն մտցնելով կամ մի այլ կերպ ՔՊ-ն մնա իշխանության։ Հայաստանը կդառնա իսկական դժոխք։ Առաջնահերթ Ադրբեջանին կհանձննեն անկլավները, խիստ դժվարացնելով Հայաստանի կապը երկրի հարավի, Իջևանի կապը՝ Բերդի ու Նոյեմբերյանի հետ։ Հանրաքվեի կդնեն Իլհամ Ալիևի սրտի սահմանադրությունը, «Արևմտյան Ադրբեջան կվերադառնան 300 հազար ադրբեջանցիներ», ադրբեջանցիները Հայաստանում կունենան իրենց դատարանները, ոստիկանությունը, ադրբեջաներենը Հայաստանում կհռչակվի 2-րդ պետական լեզու։ «Իրական Հայաստանը» կդառնա «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստանի պետաակն պարտքը կսարքեն ավելի քան 20 միլիարդ դոլար, բանտերը կլցնեն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը թթու խոսք ասածներվ, Հայաստանից, հատկապես՝ սահմանագոտուց զանգվածային արտագաղթ կլինի։ Սա է լինելու, եթե հունիսի 7-ին քվեարկությամբ հողատու, ադրբեջանաթուրքական շահերը սպասարկողներին չհեռացնենք իշխանությունից ։Սրա համար են Նիկոլ Փաշինյանը,նախարարներ, մարզպետեր, քաղաքապետեր ընկել են դռնեդուռ, մարդկանցից քվեներ են խնդրում, որ Հայաստանը պետություն սարքեն դարավոր թշնամիների գաղութը։ Չի ստացելու»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։