Դուք ադեկվա՞տ եք, իսկապես չեք տեսնում՝ մեր կողքն ինչ է կատարվում. Էլինար Վարդանյան

«Մեր շուրջ խորանում են աշխարհաքաղաքական ճգնաժամերը, և այստեղ շարքային քաղաքացու մոտ հարց է առաջնում՝ դուք ադեկվա՞տ եք։ Դուք իսկապե՞ս չեք տեսնում՝ մեր կողքն ինչ է կատարվում։ Եթե դա էլ մի կողմ թողնենք, լավ, արխային եք, հանգիստ եք, բայց դուք ադեկվա՞տ եք, երբ այս ամբիոնից հոխորտում եք սեփականության ազգայնացման մասին։ Ես չեմ կասկածում՝ անելու եք, խլելու եք»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ հավելելով․ «Գործադիրի ղեկավարն ու իր հրահանգով մի քանի պատգամավորներ այստեղից ասում են՝ տեսեք, ինչ ենք անելու, հեսա ՀԷՑ-ը ազգայնացնելու ենք։ Հիմա ներդրողի համար կանխատեսելին ո՞րն է՝ մի բան, որ այս երկրում որևէ բան կանխատեսելի չէ և կայուն չէ»։

Ապա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ Էլինար Վարդանյանն ասաց․ «Մի խելքը գլխին խորհրդական չունե՞ք՝ զգուշացնի, որ այդ գրառումները վաղը քրեական գործերի հիմք են դառնալու։ Կամ զգուշացնի, որ երկու օր անընդմեջ իրար հետևող քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումները առերևույթ գոնե ՔՕ-ի 441 հոդվածի առիթ են»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։