«Դիզել-2» օպերացիա Սերժ Սարգսյանի նկատմանբ

Տիգրան Աբրահամյանը գրում է․

Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ, և այն վերագրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով։
Ճիշտ է, գործող կառավարիչները կխաղարկեն այս թեման, ճիգեր կգործադրեն, միգուցե, արանքում մարդկանց էլ զրկեն պաշտոններից, բայց, միևնույն է, դրանից թեմայի էությունը չի փոխվի։
Ըստ իրենց տրամաբանության՝ յուրաքանչյուրն իր գործն է անում։ Վերևից իջեցվել է հրահանգ, իսկ ներքևներում փորձելու են ցույց տալ, թե որքանով են հավատարիմ ՔՊ-ական գծին՝ դրանով իսկ հանցակից դառնալով ապօրինի գործընթացին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։