Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է։ Եթե Սոնա Մնացականյանի ու իր չծնված երեխայի գործով ապացույցները ոչնչացվում են՝ ո՞վ է իրականում մեղավոր։ Այս մասին ասել է «Միասնության թեւեր» նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Այսօր Սոնա Մնացականյանին եւ նրա չծնված երեխային մահվան հասցնելու 4-րդ տարելիցն է։ Արդյո՞ք դիտավորյալ են փչացվել այն ավտոշարասյան ռադիոկապի սարքերը, որը վթարի էր ենթարկել Սոնա Մնացականյանին ու որի հետևանքով Սոնան և նրա չծնված երեխան մահացան։ Այդ ռադիոկապի սարքերը մինչ օրս չեն ներկայացվել փորձաքննության, իսկ նրանց փորձաքննությունը կարևոր էր այդ սարքերի, որովհետև դրանք էին արձանագրել վթարի պահին ով ինչ է խոսել, ինչ հրահանգներ են տվել, ի՞նչ հրահանգներ է տվել կամ ինչպես է իրեն պահել Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք տվել է հրահանգներ, ի՞նչ է ասել այդ ընթացքում, ակնհայտ էր, որ այս սարքերը մեղավորների, մեղավորներին որոշելու հարցում սկզբունքային կարևորություն ունեն, և դրա համար ես այո, կարծում եմ դիտավորյալ են փչացվել ռադիոկապի սարքերը, որ լուծվի նաեւ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու հարցը։
Այ սա է Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը, որտեղ նրանց ստեղծած կեղծ պատկերների հետևում հովանավորչությունն է, որտեղ նրանց ստեղծած կեղծ պատկերների հետևում անպատժելիություն է։ Արդարությունը նաև սրա համար է մեր երկրին պետք, որ բացառվեն նման հովանավորչությունները, իսկ մեղավորները ենթարկվեն անհապաղ պատասխանատվության մեր որևէ քաղաքացու վնաս հասցնելու համար»,– ասել է նա։





