Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ մարտի 13-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ․ համայնքներում ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և իրենք դրանից նույնիսկ տեղյակ չեն լինում, ուստի պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել։ Փաշինյանը դիմեց մարզպետներին՝ գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների: Դուք ի՞նչ պատճառով չեք կատարել վարչապետի հանձնարարականը, չեք կասեցրել ձևական աճուրդները, քանզի Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը շարունակել է ձևական աճուրդներով, շուկայականից զգալիորեն ցածր գներով հողեր օտարել Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Մարտի 13-ից հետո Դիլիջան համայնքի կողմից աճուրդի հայտարարություն չի հրապարակվել>>:
Իրականությունն այն է, որ Դիլիջան քաղաքում բնակելի, հասարակական կառուցապատման հող չի մնացել, բոլորը վերջին տարիներին օտարվել է կասկածելի, ձևական աճուրդներով, շուկայականից ցգալի ցածր գներով։