«Դանիել Իոաննիսյանի «դախլները» փակվում են». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Դանիել Իոաննիսյանի «դախլները» փակվում են, կամ՝ ինչո՞ւ է նա գումար փնտրում
Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ նա գումար է փնտրում «Փաստերի ուսումնասիրության կենտրոնի» և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպություններին ֆինանսավորելու համար: Նա աջակցություն և դրամական օժանդակություն է խնդրում քաղաքացիներից: Ի՞նչ է սա նշանակում: Սա ըստ էության կոնկրետ բացահայտում է, որ եկել է նրա և նրա նմանների քաղաքական մուրացկանության ժամանակը: Ինչպես բազմիցս ասել եմ, կրկին ընդգծում եմ՝ նրանց նմանները այլևս սպառել են իրենց, չունեն օգտակարության գործակից այն ուժային կենտրոնների համար, որոնց համար ժամանակին աշխատում էին: Հետևաբար, նրանց քաղաքական ծրագրերից դուրս են շպրտվել բոլոր կենտրոններից»: