Դա լավագույն տարբերակն է ինձ համար. Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը վստահ է, որ ռեւանշ մենամարտում կհաղթի այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւին եւ հետագայում կլինի նաեւ երրորդ մենամարտը։

«Ես վստահ եմ, որ ևս մեկ մենամարտ կունենամ Իսլամի հետ։ Դա լավագույն տարբերակն է ինձ համար։ Ես կնվաճեմ տիտղոսը և երրորդ անգամ էլ կմենամարտեմ Մախաչևի հետ։ Մի կասկածեք, որ ես եմ հաղթելու առաջիկա մենամարտում»,- ասել է Արման Ծառուկյանը CBS Sports-ի եթերում։

Հունվարի 19-ին Լոս Անջելեսում Արման Ծառուկյանը երկրորդ մենամարտը կանցկացնի Իսլամ Մախաչեւի հետ, որին պարտվել է 2019թ․ ապրիլին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։