Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերել է տղամարդու մшրմին, հրшզեն և նшմшկ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ գյուղի գերեզմաններում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գերեզմանների մոտ հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ 70-ամյա Սամվել Ա.-ի դին, իսկ կողքին՝ հրազեն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերվել է մահացածի ծնողների շիրիմների մոտ, ինչպես նաև նամակ, որում գրված է․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք, զանգեք ոստիկանություն՝ 02 համարին»։

Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։