Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած հայրը՝ Արմեն Օվանեսովը, ցմահ ազատազրկման է դատապարտվել։
Օվանեսովը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով է ցմահ ազատազրկման դատապարտվել։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։
Օվանեսովը խեղդելու միջոցով էր երեխային զրկել կյանքից։
3-ամյա երեխայի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ Տղային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։





