Բժիշկների ու պարեկների շնորհիվ 2-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնումում

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի Ձախափ թաղամասի տներից մեկում երեխայի վիճակը վատացել է և անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն։

Օպերատիվորեն ժամանել է նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա պարեկների ուղեկցությամբ տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Պարեկները պարզել են, որ երեխան նշված տան բնակիչ 2-ամյա Ե․ Ա․-ն է, ում կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։