Search
Close this search box.

Բաքվի և Անկարայի ժամացույցները չեմ հեռացնի. Հանրային ռադիոյի տնօրենի արձագանքը

Please enter a valid URL

Այսօր առավոտյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյանը, ով աշխատում է Հանրային ռադիոյում, հետևյալ գրառումն էր կատարել․

«Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով: Արցախի հայաթափման տարելիցի առիթով, ինչ խոսք, հրաշալի «նվեր» էր»։

Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ժամացույցների հայտնվելը մեծ աղկում էր բարձրացրել հասարակության շարքերում:

«Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»,- MediaHub-ի զրյուցում ասել է Հանրային Ռադիոյի նորոնշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը:

Վերջինս նշել է նաև, որ չի հեռացնելու այդ ժամացույցները Նյուզռումից. «Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն»։

Քոլոյանին չի հետաքրքրում նաև այն փաստը, որ Բաքվում և Անկարայում ըստ էության Երևանը ըստ էության գոյություն չունի և այդ քաղաքներում որևէ կերպ չեն իրազեկում Հայաստանի մայրաքաղաքի ժամանակի մասին: «Ինձ չի հետաքրքրում, թե նրանք ինչ են անում, ինձ հետաքրքրում է, թե ես ինչ եմ անում։ Ես աշխատել եմ միջազգային ռադիոկենտրոնում, որտեղ կան բոլոր 23 լեզուներով հեռարձակվող երկրների դրոշները, և էնտեղ կա և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, որոնք հիմա եղբայրասպան պատերազմի մեջ են, և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և դա փաստ է, ոչ ոք կասկածի տակ չի առել, որովհետև բոլորը հասկանում են, որ կան պատմական իրողություններ»,- հավելել է Քոլոյանը։