Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի hшրձшկմшնը․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումը չի մնա առանց պատասխան քայլերի։ Այդ մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նախարարության տվյալներով՝ ներկայում ուսումնասիրվում են հարձակման ընթացքում կիրառված անօդաչու թռչող սարքերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև իրականացված հարվածների այլ մանրամասներ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է երկրի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացված հարվածները՝ ընդգծելով, որ դրանք իրականացվել են Իրանի զինված ուժերի կողմից՝ առանց որևէ ռազմական անհրաժեշտության։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տեղի ունեցած միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում են համապատասխան քայլեր՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների անվտանգությունը ապահովելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։