«Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող հայերին». Այսօր Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է:

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը օրվա առիթով գրել է.

«Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է:

Ղուկասյանի կյանքն ու աշխատանքային ողջ գործնեությունը կապված է Արցախյան շարժմանը, Արցախում պետական ինստիտուտների գործունեությանը և Արցախի ճանաչման գործընթացին:

Ազատությո՛ւն Արկադի Ղուկասյանին և ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։