Այսօրվա որոշմամբ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքի պահպանումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց մի իրողություն, որն արդեն ակնհայտ է շատերի համար։ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, և այդ փոփոխությունները լինելու են։ Ուժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը։։





