Search
Close this search box.

Այս փաստաթուղթը չափազանց թույլ է. Արշակ Կարապետյանը՝ սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին

Please enter a valid URL

Ուշադրություն դարձրեք սահմանազատման վերաբերյալ կանոնակարգին։ Հարց է առաջանում․ սահմանազատման հանձնաժողովը վեց ամսից ավելի է աշխատում, արդեն հասցրել են զիջել հայոց պապենական տարածքների մի մասը, իսկ կանոնակարգը նոր է հաստատվել։ Ինչպե՞ս դա հասկանալ։ Բայց նույնիսկ այս փաստաթուղթը չափազանց թույլ է։ Գրված է, որ հանձնաժողովները գործելու են Ալմա-Աթայի հայտնի հռչակագրի հիման վրա, բայց թե ինչ քարտեզներ են օգտագործելու՝ պարզ չէ։ Ըստ էության, այս կանոնակարգը ոչնչի մասին է։ Այն մեր երկրի շահերը պաշտպանելու հիմքեր չի պարունակում։

ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-մայոր