«Այս ի՞նչ եք անում, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին». Հայր Ասողիկ Կարապետյան

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ազգի արժանապատիվ զավակների համար
Անմիտ պաշտոնյաներ և ձեր տգետ կամակատարներ, այս ի՞նչ եք անում Հայրենի մեր երկրում, ինչպե՞ս կարելի է քանդել սեփական տունը, որքա՞ն կարելի է ընդդեմ գործել ազգային և պետական շահերին:
Աթեիստ և բոլշևիկ հայ իշխանավորները՝ Խորհրդային Հայաստանի, գիտեին արժանի հարգանք ընծայել թե՛ Հայոց Եկեղեցուն, թե՛ ազգային-եկեղեցական բարերարներին: Մի՞թե Հայաստանի իշխանությունն այսպես ստորաբար կվարվեր մեծ բարերար Ալեք Մանուկյանի հետ. երբեք, թե Խորհրդային և թե Ազատ ու Անկախ Հայաստանում իշխանություններն ունեին պետական ու ազգային ինքնագիտակցություն, ուստի գիտեին ինչպես վարվել իրենց Ազգի և Սբ Եկեղեցու բարերար զավակների հետ: Ավելին, Հայրենի պետությունն, ի դեմս ՀՀ առաջին Նախագահի, Ալեք Մանուկյանին շնորհում է Ազգային հերոսի կոչում և ՀՀ բարձրագույն շքանշանը՝ «Հայրենիքի»:
Եվ այս ամեն վեհագույն պատկերի առջև… ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները… Ցավալի է, հույժ և ամենախստորեն դատապարտելի:
Եվ թող բանականություն և արժանապատվություն ունեցող ամեն մի հայ տեսնի և խորհի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի ողբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։