Աշոտը Նավասարդյանը հույզի, հույսերի, էներգիայի մարմնացում էր: Նա ուներ երազանք, նպատակ և բավարար կամք նպատակին հասնելու համար: Այս մասին այսօր ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Աշոտ Նավասարդյանը, վտանգելով իր բարեկեցությունն, աղողջությունն, ի վերջո հասավ իր նպատակին՝ մենք ունեցանք 3-րդ հանրապետությունը, բայց ցավոք սրտի ինչ իմանար նա, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Ցեղասպանությունը:
Լրագրողի այն հարցին, թե ով պիտի մերժի մերժողներին, ովքեր մերժեցին Արցախը, այն գաղափարները, որոնց համար ներդրում է ունեցել Աշոտ Նավասարդյանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իրենք իրենց են մերժելու, իրենք իրենց են մերժում, կգա ժամանակը, բոլորը վեր կկենան և իրենք իրենց մերժած մարդկանց կուղարկեն իրենց տները»:
Հիշեցնենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է: