Search
Close this search box.

Ասադի նախկին խոսնակը պատմել է՝ ինչպես է նախկին նախագահը փախուստից առաջ փորձել կապվել Պուտինի հետ

Սիրիայի տապալված նախագահի նախկին մամուլի քարտուղար Քամել Սաքր Al Arabiya հեռուստաալիքի Mazej փոդքաստում բացահայտել է նախագահական պալատում Բաշար ալ-Ասադի տապալումից առաջ վերջին պահերի մանրամասները։

Սաքրը, մասնավորապես, հաստատել է, որ Ասադը վերջինն է լքել նախագահական պալատը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի արձագանքել Բաշար ալ Ասադի խնդրանքներին՝ օգտագործելու Խմեյմիմ բազան՝ Հալեպի անկումից հետո իրանական ռազմական օգնությունը սիրիական բանակին փոխանցելու համար, Ասադը փախուստից առաջ 3 օր փորձել է կապ հաստատել Պուտինի հետ։

Սաքրը խոսել է նաև Սիրիայում ռազմական գործողության վերջին փուլերի և արագ առաջընթացի մասին։

Սաքրի խոսքով՝ իրանական ինքնաթիռին, որն Իրաքի օդային տարածքով շարժվում էր դեպի Խմեյմիմ, ԱՄՆ-ն սպառնացել է խոցել այն, ինչն էլ ստիպել է վերադառնալ։ Սա էլ ավելի բարդացրեց սիրիական ռազմական կառույցի վիճակը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և նրա թուլությունը մինչև Հալեպի անկումը, ի լրումն երկրի վրա ազդած տնտեսական վատթարացման:

Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ Սաքրը նշել է, որ Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ չնայած նրան համոզելու Ռուսաստանի փորձերին, իսկ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը փորձել է հանդիպում կազմակերպել Ասադի ու Էրդողանի միջև։