Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Տղամարդը փորձել է ինքնшhրկիզվել Արմավիրի քաղաքապետարանի մոտ

Please enter a valid URL

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի քաղաքապետարանի դիմաց փորձում է ինքնահրկիզվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները կարողացել են կանխել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 66-ամյա բնակիչ Շ. Շ.-ի ինքնահրկիզման փորձը:

Նրա մոտ հայտնաբերվել է պլաստմասե տարայով բենզին, որը նա լցրել էր իր վրա և երբ փորձել էր կրակայրիչը վառել, ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել այն, ինչից հետո ոստիկանները բացատրական աշխատանքների արդյունքում նրան տեղափոխել են ոստիկանության Արմավիրի բաժին:

Կայքի տեկություններով՝ տղամարդը այդ քայլին փորձել էր դիմել, քանի որ, ըստ իրեն, ինքը անարդարության զոհ է. բողոքում է դատական համակարգից և անձնական խնդիրներից: