Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունից տեղեկացնում են, որ խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։