Արևմուտքն ու ՌԴ-ն Փաշինյանին փոխարինող են փնտրում, շրջանակ կա, պատրաստում են կուլիսների հետևում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը․«ՔՊ-ում ներքին խլրտումները վկայում են, որ իշխանությունը թույլ է, Փաշինյանը շատ թույլ է։ ՔՊ-ում կատարվողի հեղինակները Արևմուտքն ու Ռուսաստանն են, երկուսն էլ հարմար թեկնածու են փնտրում Փաշինյանին փոխելու համար, միաժամանակ փորձում են Փաշինյանին շղթայով կապած պահել։Փաշինյանին փոխարինող լուրջ թեկնածուները կուլիսների հետևում են պատրաստվում։
Երկու կողմից էլ այս պահին առաջին պլան են մղվում ծիծաղելի գործիչներ և ուժեր։ Երբ Փաշինյանին փոխելու իրավիճակը ստեղծվի, պարտադիր չէ, որ փխարինողը ՔՊ-ից լինի։ Թեկնածուների ինչ որ շրջանակ Արևմուտքի ու Մոսկվայի համար շոշափվել է»,- նշել է քաղտեխնոլոգը։Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: