Search
Close this search box.

Արցախը չի բռնազավթվել, այլ նվիրվել է. Արցախը լուծարելու մասին հրամանագիրն իրավական ուժի մեջ չի մտել. Դավիթ Գալստյան

Please enter a valid URL

«Եթե Հայաստանի օրվա իշխանությունները չեն խոսում Արցախի վերադարձի մասին, ապա դա վառ այն ապացույցն է, որ Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն ճանաչում Արցախի ղեկավարությանը, նույնիսկ հնարավոր է քննարկվի՝ արդյոք Երևանում պետք է ունենալ Արցախի ներկայացուցչություն, թե ոչ, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարություններին, Դ. Գալստյանն ասաց. «Իսկ ե՞րբ են ճանաչել Արցախի Հանրապետությունը։

Այսօր մոլորեցնում են հանրությանը, որպեսզի կարողանան հերթական ոտնձգությունները կատարեն Արցախի ներկայացուցչության, արցախցիների նկատմամբ։

Բոլորս գիտակցում ենք՝ եթե Հայաստանիի Հանրապետությունը չճանաչեր Արցախն Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում»։

Դ.Գալստյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Արցախում տեղի ունեցող բոլոր գործողություններից։

Նա նշեց, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն իրավական ուժի մեջ չի մտել, իսկ այդ հրամանագրի մասին հայտարարվեց ազգը ցեղասպանությունից փրկելու, քաղաքացիական զոհերից խուսափելու համար։

«Երբ որ Ադրբեջանն իր ամբողջ կարողություններով կագնած էին սահմաններին, այսինքն Արցախը չուներ ոչ առանջնագիծ, ոչ թիկունք, ամբողջն առանջագիծ էր, մեր անվտանգության երաշխավորը հստակ հայտարարեց, որ նա չի խառնվելու այդ գործընթացին՝ թողնելով ազգի մի մասին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մենակ, այն ժամանակ այլ որոշում կայացնող մարդ, եթե գտեք, ապա ասեք, տեսնենք՝ ով, ինչ որոշում պետք է կայացներ»,- ասաց Դ.Գալստյանը։

Նա պնդեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ իրավական դաշտում գոյություն չունի։