Search
Close this search box.

«Արցախն այլևս չկա, սակայն Արցախի հաշվին մարդիկ շարունակում են հարստանալ»․ Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «30-35 տարիների ընթացքում Արցախը հայության որոշ սեգմենտներին մեծ գումարներ էր բերում: Հարյուրավոր, միգուցե հազարավոր անձինք հարստացան Արցախի «հաշվին»: Դրանք գեներալներն են, քաղաքական և հասարակական գործիչները:
Արցախն այլևս չկա, սակայն Արցախի հաշվին մարդիկ շարունակում են հարստանալ: Այժմ արդեն նաև մնացած Հայաստանի հաշվին:
Օրինակ` որպես դրամաշնորհ, ԵՊՀ-ն շուրջ 26 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել պարզելու համար, թե «Ադրբեջանում 2020թ. Արցախյան պատերազմից հետո որոնք են հակահայկական քաղաքականության գլխավոր խնդիրները, դրա հիմնական դրսևորումները, այդ քաղաքականության կառուցարկման և գործարկման հիմնական մեխանիզմներն ու օրինաչափությունները»:
Ընդ որում, դրամաշնորհը հատկացվել է 2024թ. հունվարի 9-ին, երբ Արցախը չկար: Իսկ, եթե Արցախը չկա, ապա ի՞նչ իմաստ ունի ուսումնասիրել կամ «հասկանալ» Արցախի հետ ինչ-որ կերպ փոխկապակցված հակահայկականությունը: Նույն տրամաբանությամբ, կարելի է մի 100 000 ԱՄՆ դոլար հատկացնել պարզելու համար, ենթադրենք` Կիլիկիայի կամ Զեյթունի անկումից հետո Թուրքիայում հակահայկականության պատճառները:
Չէ, Ադրբեջանում կամ Թուրքիայում հակահայկականության պատճառները կարելի է ուսումնասիրել, սակայն հարց է առաջանում` ինչի՞ համար և ինչո՞ւ այդքան բարձր գնով:
Սովարաբար, ծրագրերը պետք է գործնական նպատակ ունենան: Այսինքն, եթե ուսումնասիրվում են Ադրբեջանում հակահայկականության պատճառները, ապա նպատակ է դրվում գործնականում վերացնել դրանք: Օրինակ` եթե հակահայկականության պատճառը Սյունիքն է, ապա ի՞նչ: Պետք է վերացնե՞նք Սյունիքը: Նույն օրինակը կարելի է բերել ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի համար: Այլ կերպ ասած` ինչո՞ւ են այդքան բարձր գնով փորձում «հասկանալ» Ադրբեջանում հակահայկականության պատճառները: Փոխարենը` ավելի լավ չէ՞ հասկանալ Հայաստանում հայկականության բացակայության պատճառները և գործնականում վերացնել դրանք:
Սակայն, դրամաշնորհներ տվողները լավ գիտեն, թե ում, ինչքան և ինչի համար են գումար տալիս: Սորոս Ջորջը ձեզ օրինակ:
«Ադրբեջանի հակահայկականության պատճառները պարզելու համար» ԵՊՀ-ից շուրջ 26 000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Մելքոնյան Ռուբենը: Վերջինս ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետի դեկանն է, «Հայաստան» դաշինքի անդամ է և ընդհանրապես, շատ հզոր ընդդիմադիր գործիչ է»: