Երևան քաղաքում՝
Ապրիլի 28-29-ը, մայիսի 1- 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 28-30-ին և մայիսի1- 2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։





