ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հարցին, թե արդյո՞ք հիասթափություն կա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերից էական արդյունքների չհասնելուց հետո։
«Մենք փորձում ենք չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես շարունակել աշխատել: Քարտուղար Բլինքենը բազմիցս հայտարարել է, որ շատ օրերի քրտնաջան աշխատանք է պահանջվում, մինչև որևէ բան իրականություն դառնա…Սա մնում է կենսական ոլորտ ներկա վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ՝ մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,- ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ ասել է պետքարտուղարության փոխխոսնակը: