Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց

Ավարտվեց Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը։ «Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել այս գործը քննելուց»,- հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Դատավորը հանդիսացել է փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել, և դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։ Այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ նոր դատավոր կնշանակվի։

 

@armlife.lurer

ՀՐԱՏԱՊ․ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց armlife.am #hayastan #newsarmenia #news

♬ оригинальный звук — Armlife — Armlife

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։