Search
Close this search box.

«Ահա թե ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան»․ Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Factory Production» ՍՊԸ-ն, որը 2018 թվականից ստացել է 3,279,535,075 դրամ կամ 8,5 միլիոն դոլարի պետական պայմանագրեր գրեթե ամբողջությամբ՝ առանց մրցույթի ուղղակի գնումներից, սերտորեն կապված է Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերոջ և Կենտրոն թաղապետ Պետրոս Պետոյանի հետ:
Մինչ թաղապետ դառնալը նա իր մարքեթինգային բիզնեսը որպես հավատարմագրային կառավարման հանձնեց «Factory Production»-ին, որը ապագայում կարող է լեգիտիմացնել պետական տենդերների միլիարդավոր դրամների փոխանցումները։ Ուրիշ ինչո՞ւ հարյուր հազարավոր հնարավորություններից նա ընտրեց մի ընկերություն, որը ներգրավված է գերուռճացված գներով տենդերներ շահելու կոռուպցիոն սխեմաներում: Ահա թե ինչ է իրենից ներկայացնում համակարգային կոռուպցիան»։