Աֆղանստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ, վիրավորվել ավելի քան 1000-ը, այս մասին հայտնում է RTA հեռուստաալիքը։ Տեղի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը սոցկայքի իր էջում գրել է, որ իշխանությունները սկսել են փրկարարական լայնածավալ գործողություններ և մոբիլիզացրել են հարյուրավոր մարդկանց՝ տուժածներին օգնելու համար։
Ավելի վաղ NBC-ն հայտնել էր 250 զոհի ու 500 վիրավորի մասին: